Մաու. «Օլիմպիական խաղերն իսկական ֆիասկո էին, ձախողում, աղետ»
Ֆրանսիացի թենիսիստ Նիկոլյա Մաուն մեկնաբանել է իր և իր զույգի` Պիեռ-Յուգ Էրբերի անհաջող մրցելույթները Ռիո դե Ժանեյրոյում ավարտված Օլիմպիական խաղերում, որտեղ իրենք թենիսի մրցաշարում չկարողացան հաղթահարել նույնիսկ առաջին շրջանի արգելքը: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Օլիմպիական խաղերն ինձ համար իսկական ֆիասկո էին, ձախողում, աղետ… Անվանեք այն ինչպես ուզում եք: Սկզբից մինչև վերջ ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես նախատեսված չէր: Հիասթափված եմ»,- ասել է Մաուն:
Հիշեցնենք, որ թենիսի մրցաշարի առաջին շրջանում այս զույգին հետագա պայքարից դուրս թողեց կոլումբիական Խուան-Սեբաստիան Կաբալ-Ռոբերտ Ֆարե զույգը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ