Գվարդիոլա. «Կորոշենք, թե ինչն է ավելի լավ Հարտի համար»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ այն բանից հետո, ինչ թիմ է եկել դարպասապահ Կլաուդիո Բրավոն, Ջո Հարտի համար տեղ կարող է չգտնվել նաև պահեստայինների նստարանին։
«Մենք իրավիճակը կքննարկենք մինչև տրանսֆերային պատուհանի փակումը։ Կորոշենք, թե ինչն է ավելի լավ Հարտի համար։ Մի քանի դարպասապահ ունենք, և հասկանալի է, որ բոլորի համար տեղ չի լինի պահեստայինների նստարանին։ Իհարկե, իրավիճակն իդեալական չէ, սակայն ես հարգում եմ ֆուտբոլիստների պայմանագրերը, նրանց դրությունը։ Նրանք, ամեն դեպքում, մեր կազմում են։ Եվ մենք կփնտրենք լավագույն որոշումն ինչպես նրանց, այնպես էլ մեզ համար»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է soccer.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ