Եմենից արձակված արկի պայթյունից Սաուդյան Արաբիայում երեխա է զոհվել
Այսօր Սաուդյան Արաբիայում արկի պայթյունի հետևանքով փոքրիկ երեխա է մահացել: Արկը բաց է թողնվել Եմենի տարածքից: Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի թագավորության քաղաքացիական պաշտպանության վարչությանը:
«Յեմենի տարածքից արձակված ռազմական արկի ընկնելու և պայթելու հետևանքով երեխա է մահացել, ևս մեկը վիրավորվել է: Բացի այդ վնասվածքներ են ստացել երեք օտարերկրացիներ: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց», -ասված է վարչության հաղորդագրության մեջ:
Սաուդյան Արաբիայի կառավարական ուժերի և Եմենի շիիթ գրոհայինների միջև զինված հակամարտությունը շարունակվում է դեռ 2014 թվականից: ՄԱԿ-ի տվյալներով, ռազմական գործողությունների հետևանքով Եմենում սպանվել է 6,4 հազար մարդ, 30 հազարից ավելին ստացել են տարբեր վնասվածքներ: Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի քանակը անցել է 3000-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին