Ֆրանսիայում գործող «Նոր հայեր» ամսագիրը վեց տարի աշխատում է Կաննի կինոփառատոնի հետ. Ժան-Ժակ Սարաջյան
Ֆրանսիայում հիմնադրված «Նոր հայեր» ամսագիրը պատմում է ոչ միայն ֆրանսիահայերի, այլև աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայ համայնքների, նրանց խնդիրների ու հաջողությունների մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ամսագրի հիմնադիր, գլխավոր խմբագիր հայազգի Ժան-Ժակ Սարաջյանը:
2008 թվականին հիմնադրված ամսագիրը բացի ֆրանսերենից թարգմանվում է նաև յոթ լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն. «Այսպիսով փորձում ենք ամսագիրը հասանելի դարձնել ոչ միայն հայերին, այլ օտարալեզու ընթերցողին: Ունենք տարբեր բաժիններ՝ քաղաքականություն, տնտեսություն, հասարակություն, ժամանց»:
Ժան-Ժակ Սարաջյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում գրասենյակ չունեն, սակայն կցանկանան իրենց գրասենյակն ունենալ նաև հայրենիքում:
Նա տեղեկացրեց նաև, որ ամսագիրը նաև որպես լուսաբանող լրատվամիջոց մասնակցություն ունի այնպիսի կինոփառատոններին, ինչպիսիք են Կաննի միջազգային կինոփառատոնը ու «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
«Կաննի կինոփառատոնին՝ որպես հավատարմագրված լրատվամիջոց մասնակցում ենք 2010 թվականից:
«Ոսկե ծիրանին» մասնակցել ենք նախորդ տարի, ցավոք այս տարի չկարողացանք մասնակցել»,-ասաց Ժան-Ժակ Սարաջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան