Պայթյուն՝ Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում
Կալիֆորնիայի Tesoro խոշորագույն ընկերության նավթավերամշակման գործարանում, պայթյունը է տեղի ունեցել: Լուրը գրում է «Ինտերֆաքս»-ը՝ նշելով, որ այս մասին հայտնում են տեղական իշխանությունները:
BBC-ն հայտնում է , որ Կարսոն քաղաքում գտնվող գործարանում պայթել է նավթամթերքի պահեստարանը: Այնուհետև հրդեհ է սկսվել: Ականատեսները պատմել են, որ պայթյունից հետո օդում քիմիական ամպ է հայտնվել:
Los Angeles Times-ն իր կայքում պայթյունի վայրից տեսագրություններ է հրապարակել: Քաղաքում մառախուղ է նկատվել: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունները: Շերիֆի դեպարտամենտը պայթյունի շուրջ 40 կմ շառավղով գտնվող մարդկանց կոչ է արել տներից դուրս չգալ:
Tesoro ընկերությունում դեռևս չեն կարող հայտնել տեղի ունեցած պատճառը: Ընկկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ հետևում են օդի վիճակին, որտեղ տոքսինների մակարդակի վտանգավոր բարձրացում դեռ չեն նկատել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները