Անկախության օրը Մոլդովայում ընդդիմությանը «թունավորել» են գազով
Մոլդովայում նշվում է անկախության 25-ամյակը: Քիշնևի կենտրոնական հրապարակում այդ առիթով տեղի է ունեցել զինվորական շքերթ, որին մասնացել են ոչ միայն Ազգային բանակի զինծառայողները, նաև Ուկրաինայից և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից տասնյակ զինվորականներ: Այս մասին գրում է «Վեստի.ռու» կայքը:
Կենտոնական հրապարակից ոչ հեռու բողոքի ակցիա են անցկացրել մի քանի հարյուր ցուցարար, ներառյալ՝ ընդդիմության կողմնակիցները: Նրանք փորձել են խանգարել, երբ անցել է ռազմական տեխնիկան:
Ոստիկանները նախապես ուժեղացրել են անվտանգության միջոցառումները: Վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնում հերաթապահել են ավելի քան 5000 ոստիկան: Նրանք ցրել են ցուցարարներին, այնուհետև կիրառել արցունքաբեր գազ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում