Մոուրինյո. «Զարյային» ու նրա խաղային որակներին դեռ ծանոթ չեմ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ նրա թիմը խաղալու է «Ֆեներբախչեի», «Ֆեյենորդի» ու «Զարյայի» հետ։
«Չեմպիոնների լիգայում կան խմբեր, որոնք մեր խմբից ուժեղ չեն։ Մենք գիտենք, որ սա ծանր խումբ է, և դա լավ է։ Եթե թիմի մրցակիցները թույլ են, նույնիսկ երկրպագուները չեն կարող վայելել «Օլդ Տրաֆֆորդի» երեկոները։ Իսկ ահա լուրջ մրցակիցները լավ են ինչպես ֆանատների, այնպես էլ ֆուտբոլիստների համար, քանի որ մոտիվացնում են վերջիններիս։
Համարում եմ, որ այնպիսի թիմի առկայությունը Եվրոպայի լիգայում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, մեծ առավելություն է մրցաշարի համար և լրացուցիչ փայլ է հաղորդում նրան, փայլ, որը բնորոշ է Չեմպիոնների լիգային։ Այն, որ Եվրոպայի լիգայում խաղալու ենք այնպիսի թիմերի հետ, ինչպիսին են «Ֆեներբախչեն» ու «Ֆեյենորդը», լավ է մեզ համար։ Ինչ վերաբերում է ուկրաինական «Զարյա» թիմին, ապա առայժմ ես նրան ու նրա խաղային որակներին ծանոթ չեմ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ