Հաղորդվել է Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի պատճառը
Մոսկվայի հյուսիսարևելյան մասում գտնվող պահեստներից մեկում բռնկված հրդեհի պատճառ է դիտարկվում կարճ միացումը: Լուրը գրում է Rosbalt.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հաղորդագրությանը:
Նշվում է, որ կարճ միացումը կարող էր տեղի ունենալ առաջին հարկի բառնաթափման գոտում գտնվող լամպում:
Պատահարի վայում աշխատում են քննիչները, քրեագետները, ինչպես նաև արտակարգ ծառայությունների աշխատակիցները:
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով բոլոր 17 զոհվածները Ղրղզստանի քաղաքացիներ են: