Մոսկվայում հրդեհի հետևանքով բոլոր մահացածները երիտասարդ կանայք են
Մոսկվայում տպագրատան պահեստում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով բոլոր 17 մահացած մարդիկ երիտասարդ կանայք են, ովքեր Ղրղզստանից ՌԴ են տեղափոխվել աշխատելու համար: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում ղրղզական համայնքի նախագահ Աբդիգան Շակիրովը, տեղեկացնում է НТВ հեռուստաընկերությունը:
Նրա խոսքով, կանայք եղել են հանդերձարանում և չեն կարողացել դուրս գալ այնտեղից, քանի որ ծուխը փակել է մուտքը:
Ներկա պահին, ըստ աղբյուրի, հրդեհված տարածքում դիակների ճանաչման գործընթաց է, և ոստիկանները մահացածների հարազատներին թույլ են տալիս հերթով մտնել տարածք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախնական տվյալներով հրդեհի պատճառը էլենտրական լարերի կարճ միացումն է եղել:
Հարակից հրապարակումներ`
- Հաղորդվել է Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի պատճառը
- Մոսկվայում հրդեհի հետևանքով մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ են
- Մոսկվայում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է մահացել