Օգոստոսի 29-ից կդադարեցվի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից հայտնում են, որ
ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը:
«Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով, որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել նաև տվյալ հատվածի սպասարկումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ