Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի մրցաշարում գրավեց 3-րդ տեղը
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Աբու-Դաբի» միջազգային շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցում էին 196 շախմատիստներ, այդ թվում` 17 գրոսմայստեր:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարի հաղթող է դարձել Եգիպտոսը ներկայացնող Ադլի Ահմեդը: Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 11 հնարավորից վաստակել է 9-ը միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցող Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վաստակել են 8-ական միավոր և գրավել համապատասխանաբար 7-րդ, 8-րդ և 10-րդ հորիզոնականները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում