Սերենա Ուիլյամս. «Օլիմպիադայից առաջ այլընտրանք չունեի»
Աշխարհի թիվ 1 ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը թենիսի Ամերիկայի Բաց առաջնության նախօրեին հայտարարել է, որ Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերից հետո իրեն անհամեմատ լավ է զգում: Սերենան հրաժարվել էր մասնակցել նաև Ցինցինատիի մրցաշարին` ողջ ուժերը կենտրոնացնելով US Open-ի վրա: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
«Ֆիզիկական տեսանկյունից Ռիոյում ինձ համար հեշտ չէր, բայց ես փորձում էի հնարավորինս լավ հանդես գալ: Այդքանը բավական չէր: Դրա հետ մեկտեղ հասկանում էի, որ մեծ ջանքեր եմ գործադրում: Օլիմպիադայից առաջ նախապատրաստվելու համար մի քանի օր եմ ունեցել: Իհարկե, դա իդեալական իրավիճակ չէ, սակայն այլընտրանք չունեի: Հիմա ինձ լավ եմ զգում և դրական եմ տրամադրված»,- ասել է Ուիլյամսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում