Երեք օրում՝ 27 ՃՏՊ
Օգոստոսի 26-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 35-ը: Բացահայտվել է գողության՝ 14, խարդախության՝ 15, խուլիգանության՝ 2, կողոպուտի, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: