Ընդդիմադիր քաղաքական ուժերը ﬔծ նշանակություն չեն տալիս ՏԻՄ ընտրություններին. Լեռնիկ Ալեքսանյան
Փոփոխություններ իսկապես անհրաժեշտ են, սակայն դրանք ﬕայն իշխանություններից չեն կախված: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Դրանց համար անելիք ունեն ոչ ﬕայն իշխանությունները, այլ նաև ընդդիմությունը, հասարակությունը: Այսինքն, ﬔզ առաջին հերթին անհրաժեշտ է մտածողության փոփոխություն, գաղափարական փոփոխություն: Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում չի եղել որևէ այլընտրանքային քաղաքական ուժ, որն այլընտրանքային ծրագիր է առաջարկել»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման ընտրություններին՝ նա կարծիք հայտնեց, որ ﬕնչ այս պահը ընդդիմադիր քաղաքական ուժերը ﬔծ նշանակություն չեն տալիս տեղական ինքնակառավարման ընտրություններին, ինչը սխալ է, քանի որ իրականում այդ ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն. «ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցությունը կփրկի իրավիճակը»:
«Մենք սխալ էինք ապրել, սխալ ենք ապրում`սկսած ընտրություններից, ներքին անցուդարձով: Սրանից լրջագույնս պետք է հետևություններ անել»,- նշեց հանդիպմանը ներկա ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ մտնում ենք քաղաքական աշուն և ամեն մեկը պիտի հաշվետու լինի իր և ժողովրդի առջև. «Մնաց մեկ ամիս, եթե լրջագույն հետևություններ չարվեն`չգիտեմ ուր կարող ենք գլորվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում