Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ Կոմերցբանկի կողմից
Կոմերցբանկը 2015թ-ի արդյունքների համաձայն Ամերիբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` «STP Award 2015»:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
2008թ-ից ի վեր Կոմերցբանկի կողմից միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին արդեն ութերորդ անգամ շնորհվում է «STP Award» մրցանակը:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում
- Ամերիաբանկը տեղաբաշխեց 20 մլն ԱՄՆ դոլարի պարտքային արժեթուղթ responsAbility Investments AG ընկերության միջոցով
- Ամերիաբանկ. Այժմ արդեն ISO 9001:2015 նորացված ստանդարտին համապատասխանության հավաստագիր
- «Fitch»-ի կողմից Ամերիաբանկին տրվել է «B պլյուս» վարկանիշ կայուն հեռանկարով
- Global Finance ամսագիր. Հայաստանի լավագույն ներդրումային բանկը Ամերիաբանկն է