Արցախն ապրում է իր առողջ կյանքով. Ազատ Արշակյան
Արցախում ամեն ինչ առաջ է գնում իր բնական հունով, կառուցապատվում, բարենորոգվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերջերս Արցախից վերադարձած ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ շեշտելով որ Արցախն ապրում է իր առողջ կյանքով:
«Արցախցիների օրակարգում Ալիև ազգանունի հետ կապված որևէ հարց չկա: Նրանք շատ լուրջ հետևություններ են արել քառօրյա պատերազմից»,-նշեց Արշակյանը:
Հանդիպմանը ներկա ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայնվելով Արշակյանի հետ, ևս ընդգծեց, որ Արցախում հետևությունն արել են քառօրյա պատերզամից:
Ինչ վերաբերում է հողերի հանձնման մասին խոսակցություններին՝ հանրապետական պատգամավորը նշեց, որ դրանք դրսից տարածվող՝ ներքին հակասություններ հրահրելու համար խոսակցություններ են:
ԳԽ նախկին պատգամավորի խոսքով էլ տարածքների հանձնման հարցը, փոխզիջումները արհեստական են և չգիտի ինչ նպատակ են հետապնդում:
Լրագրողները բանախոսներից հետաքրքրվեցին նաև, թե Արցախին պետք են արդյո՞ք սահմանադրական փոփոխություններ, թե ո՞չ, որին ի պատասխան Արցակյանն ասաց. «Ի տարբերություն Հայաստանի, Արցախն օպտիմալացնում, արդյունավետ է դարձնում կառավարման համակարգը»:
Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, որոշողը Արցախի ժողովուրդն է և պետք է թողնել իրենք որոշեն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ