Հասարակություն 16:55 29/08/2016

«Պատմություններ ճանապարհից». Բացվեց Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը

Հունաստանից Հարավային Օսեթիա, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից Արցախ ու Հայաստան, 2004-ից մինչև 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղեր, տարբեր երկրների աշխարհիկ ու հոգևոր առաջնորդներ, հաղթանակ տոնող մարզիկներ, մշակութային գործիչներ, բնության տեսարաններ:

Նկարիչների միությունում այսօր բացվեց լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին հիմնականում պաշտոնական լրահոսից դուրս մնացած 40  լուսանկարներ:

«Ամեն լուսանկար մի ճամփորդությունից է: Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում թե Հայաստանի տարածքում, թե այլ երկրներում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դ. Հակոբյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան գետում,  ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը լուսանկարում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, Ճապոնիայի կայսրի, Հռոմի պապի, Շարլ Ազնավուրի դիմանկարները, Արթուր Ալեքսանյանը տոնում է հաղթանակը, Արոնյանը խաղատախտակի դիմաց մտածելիս, Աթենքն ու Սարսանգի ջրամբարն ափիդ մեջ են…

Նա էլ մյուս լուսանկարիչների պես միշտ մտածել է անհատական ցուցահանդես ունենալու մասին: Լուսանկարելիս երբեմն զգացմունքները տեղի են տալիս, բայց դրանք արագ էլ սաստվում են:

«Օրինակ, որ Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն, ես չգիտեի՝ ուրախանամ, թե նկարեմ: Վերջիվերջո նկարեցի»,-պատմում է Դավիթը:

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից հեղինակն առանձնացնում է Սերժ Սարգսյանի՝ Հորդանան գետում արված լուսանկարը:

«Մալադեց»,-ավագ գործընկերոջ իրավունքով  ու մասնագետի աչքով գնահատում է նախագահի անձնական նախկին լուսակարիչ Մարտին Շահբազյանը:

Նա խոստովանում է, Դավիթի տարիքում ինքը վախեցել է ցուցահանդես բացել. «Ես միշտ մտածել եմ՝ ի՞նչ կասեն մասնագետները, ավագ ընկերներ: Պետք է ընենց անես, որ խոսելու տեղ ունենաս: Այսօր Դավիթը մաքրվեց ու դատարկվեց: Թե մեկ տարի հետո ինչ նկարներ է ներկայացնելու, խնդիրն իր համար ավելի բարդանալու է»:

Մարտին Շահբազյանը նշում է, որ Դավիթ Հակոբյանը միջազգային հայտնի լրատվամիջոցների լուսանկարիչներին ոչնչով չի զիջում: Հայ-ադրբեջանական սահմանից արված Արարատ լեռան լուսանկարը մատնացույց անելով՝ Շահբազյանն ընդգծեց. «Սա հենց այն է, ինչ ես եմ ուզում: Ժողովուրդն ուզում է այն, ինչ ինքը չի կարող տեսնել»:

Ցուցահանդեսի հյուրերը պաշտոնատար  անձինք են՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի, մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյան ու Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հոգևորականներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքագետներ, հիմնականում լրատավամիջոցների ներկայացուցիչներ, նաև քաղաքացիներ:

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին դուր է եկել Հորդանանում նախագահի նկարը, Ծիծեռնակաբերդում Քլունիի նկարը, Հռոմի պապի՝ «հրեշտակի թևեր» անվանումը ստացած նկարն ու ևս մի քանիսը:

«Հռոմի պապի այդ նկարը կարծում եմ արդեն դարձել է ոչ միայն մեզ համար նորագույն պատության լուսանկար, այլև Սուրբ Աթոռի համար Պապի լավագույն նկարներից մեկը»,-ասաց Աշոտյանը:

Հասմիկ Պողոսյանն ուրախ է, որ Հայաստանում լուսանկարչությունը զարգանում է որպես արվեստի առանձին ճյուղ:

Նշենք, որ Դավիթ Հակոբյանը 2007-10թթ աշխատել է «Արմենպրես», ապա` «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում` որպես ֆոտոլրագրող: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկում: 2010թ-ից աշխատում է որպես ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ:

Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}