Իրաքում հարսանիքի ժամանակ ահաբեկչությունից 18 մարդ է զոհվել
Իրաքի Էյն աթ-Թամուր քաղաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչություն է տեղի ունեցել: Korrespondent-ը գրում է, որ կազմակերպիչները հինգ ահաբեկիչ-մահապարտներ են, ովքեր զինված են եղել պայթուցիկ նյութերով, հրացաններով և նռնակներով:
Ահաբեկչության հետևանքով 18 մարդ է զոհվել, 26-ը վիրավորվել:
«Նրանց մոտ Կալաշնիկով ինքնաձիգներ են եղել, ձեռքի նռնակներ: Նրանցից մեկը պայթեցրել է իրեն, մնացածին սպանել են ոնվտանգության ուժերը»,-հաղորդել է ռազմական գործողությունների հրամանատար Կաիս Խալաֆը: