Գերմանացի խորհրդարանականներին է ներկայացվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ և քննարկել փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ներկայացրել է ԵՄ հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին