Կայծակի հարվածից Նորվեգիայում 320-ից ավելի եղջերու է սատկել
Նորվեգիայի հարավում գտնվող Հարդանգերվիդա ազգային պարկում կայծակի մեկ հարվածից 323 եղջերու է սատկել: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն:
«Գալ դեպքի վայր և շուրջը տեսնել այսքան սատկած կենդանի՝ շատ անհավանական է թվում»,-VG նորվեգական թերթին է պատմել Բնության ինստիտուտի գիտաշխատող Ուլավ Սթրանդը:
Նրա խոսքով՝ նախկինում ամռան ամիսներին նպանատիպ դեպքի չի հանդիպել: Գիտաշխատողը կարողացել է միայն մեկ դեպք հիշել, որը տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ՝ ձմռանը, երբ ձյան հոսքի հետևանքով 280 կենդանի է սատկել: