Շկոդրան Մուստաֆի. «Օզիլը համոզեց ինձ՝ տեղափոխվելու «Արսենալ»
Պաշտպան Շկոդրան Մուստաֆին խոստովանել է, որ «Արսենալին» հարուստ պատմությամբ մեծ ակումբ է համարում։ Ալբանական ծագմամբ գերմանացու խոսքերով՝ ինքն առաջընթաց է արձանագրել՝ ընտրելով «զինագործներին»։
«Ես քայլ կատարեցի դեպի առաջ, ինչը կարևոր է ինձ համար,- Մուստաֆիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Այդ ակումբ տեղափոխվեցի, որպեսզի փորձառու թիմակիցներիս հետ միասին խաղամ Չեմպիոնների լիգայում։ Նրանցից շատ բան կարող եմ սովորել։ Մերտեսակերի հետ «Արսենալի» մասին չեմ խոսել, սակայն շփվել եմ Օզիլի հետ, և նա ամեն ինչ պատմել է լոնդոնյան ակումբի մասին։ Նրա խոսքերը դրական էին ու ինձ արագ համոզեցին տեղափոխվել։ Սա մեծ ակումբ է, հսկայական ակումբ՝ մեծագույն պատմությամբ, միշտ հանդես է գալիս եվրագավաթային մրցաշարերում»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը