Շոտլանդիայում թռիչքից առաջ ձերբակալվել են օդաչուներ
Շոտլանդիայում ձերբակալվել է երկու օդաչու այն մեղադրանքով, որ Գլազգոյից Նյու Յորք թռիչքից առաջ եղել են խմած: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն: United Airlines ավիաընկերության օդաչուները ձերբակալվել են շաբաթ թռիչքից քիչ առաջ: Ինքնաթիռում եղել է 140 ուղևոր: Նրանք տաս ժամ ուշացումով են թռել այլ անձնակազմի հետ:
Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օդաչուները հեռացված են աշխատանքից մինչև միջադեպի հետաքննության ավարտը: Նրանք դատարանի առջև կկանգնեն այսօր:
Շոտլանդիայում օրենքի համաձայն, օդաչուների, բուրտ-ուղեկցորդների, ավիադիսպետչերների արյան մեջ ալկոհոլի պարունակությունը չպետք է 20մգ/100 մլ ավելի լինի: Նման կոնցետրացիան չի խանգարում անձնակազմին արագ արձագանքել արտակարգ վայէջքից դեպքում: Սահմանաչափն անցնելը համարվում է հանցագործություն, սպառնում է ազատազրկում մինչև երկու տարի և տուգանք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին