Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն անկում են ապրել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,36%-ով՝ հասնելով 46,99 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,85%-ով՝ հասնելով բարելի համար 49,29 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: