Բժշկի հանդեպ բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է. ԱՆ
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Գյումրիում շտապ օգնության կանչով հիվանդի տուն մեկնած բուժաշխատողի հանդեպ սպառնալիքի և բռնության կիրառման դեպքին՝ դատապարտելով բժշկի հանդեպ բռնության ցանկացած դրսևորում:
«Վրդովմունքով տեղեկացանք Գյումրիում շտապ օգնության կանչով հիվանդի տուն մեկնած բուժաշխատողի հանդեպ երեկ սպառնալիքի և բռնության կիրառման դեպքի մասին:
Մասնագիտական պարտքը կատարելիս բուժաշխատողի հանդեպ բռնության ցանկացած դրսևորում խստորեն դատապարտելի է և հարիր չէ քաղաքակիրթ հասարակությանը:
Անընդունելի է, երբ հիվանդը բռնության փորձ է կատարում բժշկի նկատմամբ` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ իր հարազատին։
Նման արարքներն անընդունելի են և բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլև ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ»,- Panorama.am-ի ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ հայտարարության առիթը Գյումրիում շտապ օգնության կանչով հիվանդի տուն մեկնած բուժքրոջը տարեց տանտիրուհու սպանելու սպառնալիքն է եղել, որը տարածում էր գտել մամուլում: Մասնավորապես «Փաստինֆո»-ն գրել էր, որ երբ ահազանգով շտապ օգնությունը մեկնել է հիվանդի տուն, 82-ամյա տանտիրուհին դանակով սպառնացել է բուժքրոջը սպանել, եթե վերջինս իր որդուն բուժօգնություն չցուցաբերի և կաթիլային չմիացնի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ