Դավիթ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի լիազորությունները ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել են:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի օգոստոսի 22-ի ԱԽ-17-Ո-13 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի օգոստոսի 26-ից համարել դադարած», -նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից: