Հայկ Խանումյանի վերաբերյալ քրգործը կարճվել է, մեղադրյալներն ազատ են արձակվել
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է, և գործով անցնող մեղադրյաներն ազատ են արձակվել:
Արցախի Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քրեական գործը ըստ մեղադրանքի Էրիկ Պողոսյանի, Սերգեյ Ավանեսյանի, Միքայել Սահակյանի` նախատեսված ԼՂՀ ՔՕ 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Նիկոլայ Գաբրիելյանի` նախատեսված ԼՂՀ ՔՕ 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, կարճվել է և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԼՂՀ ՔԴՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիմքով (ընդունվել է համաներման ակտ):
Միաժամանակ վերացվել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը վերաորակվել էր, մեղադրանքը փոխվել, ավելի էր թեթևացվել:
Մեզ հետ զրույցում Խանումյանի փաստաբան Հայկ Ալումյանը մտավախություն էր հայտնել, որ մեղադրյալները համաներմամբ ազատ կարձակվեն: Նա ասել էր, որ եթե այս գործով անօրինականությունները շարունակվեն, ստիպված են լինելու դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
«Այսպես չի լինելու, իրենք մեզ ստիպելու են, որ դիմենք Եվրոպական դատարան, հետո սրտաճմլիկ հայտարարություններ թող չանեն, թե ինչու եք մեր աղբը հանում դուրս: Որպեսզի մեր հայտարարությունը ֆանտաստիկ չթվա, ապա ասեմ, որ Ղարաբաղի դեմ չենք դիմելու: Դիմելու ենք Հայաստանի դեմ, որովհետև Եվրոպական դատարանն արդեն ունի գործեր, որոնց համաձայն, Ղարաբաղում տեղի ունեցածի համար պատասխանատու է համարվում Հայաստանի Հանրապետությունը», -հայտարարել էր փաստաբան Ալումյանը՝ հորդորելով պատկան մարմիններին ողջախոհություն դրսևորել:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Օմբուդսմենի հայտարարությունը՝ Հայկ Խանումյանի ծեծի քրգործի մասին
- Փաստաբանը հորդորում է հետո չզարմանալ, երբ Արցախի պատգամավորի ծեծի գործը հասնի Եվրոպական դատարան
- Խանումյանին առևանգելու գործով Երևանի բնակիչ է կալանավորվել
- Հայկ Խանումյանի նկատմամբ հարձակում գործելու մեջ կասկածվողները կալանավորվել են
- Հայկ Խանումյանի նկատմամբ բռնության գործով կան ձերբակալվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում