Սոմալիի նախագահի նստավայրի մոտ հզոր պայթյուն է եղել
Առնվազն հինգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող նախագահական նստավայրի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին գրում է «Ինտերֆքաս»-ը՝ հղում անելով Daily Star-ին:
Բոլոր զոհվածները զինվորականներ են: Տեղի ոստիկանությունն ընդգծում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Աղբյուրի տվյալներով՝ ականապատված ավտոմեքենան պայթել է նստավայրի մոտ, ինչից վնասվել է նաև մոտակա հյուրանոցի շենքը: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ