Ցուկերբերգի նվերը՝ Հռոմի Պապին
«Ֆեյսբուք» սեցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Իտալիա այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրել է արևային մարտկոցով աշխատող սարք, որը նույնիսկ աշխարհի ամենահեռավոր անկյուններում ինտերնետ կարող է ապահովել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել և լուսանկար է հրապարակել Ցուկերբերգը:
«Մենք քննարկել են մարդկանց միջև կապի կարևորությունը, հատկապես աշխարհի այն հատվածներում, որտեղ ինտերնետ չկա: Մենք նրան նվիրել ենք արևային մարտկոցով աշխատող անօդաչու սարքի Aquila մոդելը, որը ինտերնետ կապահովի այն վայրերում, որտեղ այն բացակայում է»,-գրել է նա:
«Ֆեյսբուք»-ի հիմնադիրը նաև նշել է, որ այդ հանդիպումը երբեք չեն մոռանա, և որ կնոջ հետ միասին զգացել են՝ որքան խորն է Պապը հոգ տանում մարդկանց օգնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ