Արդյունավետ ներդրումները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերջին տարիների ընթացքում սեփական օրինակով է ընդգծել էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը՝ մի շարք մասնաճյուղերում կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել Բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը»,-այս մասին հայտնում են Բանկի մարքեթինգի վարչությունից:
«Մենք մշտապես իրականացրել և շարունակելու ենք իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծեր:
Իրականացվող Սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի շրջանակներում Հայաստանում երեխաների համար նախատեսված տարբեր հաստատություններում տեղադրվել են ավելի քան 30 արևային ջրատաքացուցիչներ: Սարքերի տեղադրմանը զուգընթաց՝ այդ հաստատությունների սաների հետ միասին Բանկի աշխատակիցները տնկել են շուրջ 2000 ծառ:
Բանկի կողմից ֆինանսավորվող ցանկացած գործունեություն մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ բացառելով իրականացվող գործարքների հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցություն»,-ասված է հաղորդագրությունում:
Շարունակելով էներգաարդյունավետ ներդրումների խթանմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, համագործակցելով ՀՀ Կենտրոնական Բանկի հետ, Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակներում առաջարկում է «GREEN» վարկեր, որոնք ուղղված են բիզնես ծախսերի նվազեցմանն ու արտադրողականության բարձրացմանը:
«GREEN» վարկերի միջոցով Դուք կիրականացնեք արդյունավետ ներդրումներ Ձեր բիզնեսում, որոնք նաև կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ