Ազատաշեն գյուղում բոլոր թեկնածուները ԲՀԿ-ական են
Սեպտեմբերի 18-ին Արարատի մարզի Ազատաշեն գյուղում համայնքապետի և ավագանու ընտրություններ են անցկացվելու: Այստեղ գրանցված բոլոր թեկնածուները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են:
Ավագանու 5 անդամի տեղի համար 5 գրանցված թեկնածու կա: Նրանք բոլորն էլ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների, ԲՀԿ-ական են, բոլորն էլ՝ ինքաառաջադրված:
Ինքնաբացարկ հայտնած թեկնածու Վաչագան Ստեփանյանը ևս ԲՀԿ-ական է: Ուշագրավ է, որ գործող ավագանու անդամներից որևէ մեկը չի առաջադրվել:
Նկատենք, որ Ազատաշենի գործող գյուղապետ Ստեփան Ստեփանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Համայնքապետի ընտրություններում նա միայնակ է մնացել, նրա միակ մրցակիցը՝ անկուսակցական Գարեգին Եգոյանցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ