ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի պատվիրակությանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էր նաև ամերիկահայ հայտնի արձակագիր Քրիս Բոհջալյանը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարեն Միրզոյանը ողջունել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերը և կարծիք հայտնել, որ դրանք զգալիորեն նպաստում են Արցախի համայնքների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների ջանքերը՝ կարևորելով նաև միջազգային հանրությանը Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն արժևորել է Քրիս Բոհջալյանի զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության և համահայկական նշանակություն ունեցող հարցերը բարձրաձայնելու գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում