Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել
Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել այդ երկրի ԱԳ նախարարություն՝ Լիմբաջի քաղաքում խորհրդային նավաստիների հուշարձանի ապամոնտաժման կապակցությամբ: Այս մասին նշված է ռուսական դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական էջում:
Դեսպանությունը նշում է, որ երկու երկրների միջև 1994 թվականի ապրիլի 30-ին կնքված համաձայնագրի 13-րդ կետի համապատասխան լատվիական կողմը պարտավորություն է վերցրել իր տարածքում պահպանել ու բարեկարգել հուշակոթողներն ու մասսայական թաղման վայրերը:
Միաժամանակ Ռիգան պետք է ձեռնպահ մնար միակողմանի չհամաձայնացված քայլերից:
Դեսպանատունը կատարվածը որակել է անթույլատրելի բան:
«Սպասում ենք Լատվիայի ԱԳՆ պաշտոնական արձագանքին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց