Հյուսիսային Կորեայի կրթության փոխնախարարը մահապատժի է ենթարկվել
Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել կրթության փոխնախարար Կիմ Յեն Ջիին և խիստ նկատողություն հայտարարել երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հայտնել է Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարարության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յեն Չոլը, ով պատասխանատու էր ներքաղաքական հարցերի համար՝ պետք է գնար «հեղափոխական միջոցառումների»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չենի Ինի հրամանով մի քանի պաշտոնյաիներ մահապատժի կենթարկվեն: