Լավրովն ու Նալբանդյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:
Զրույցի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական երկկողմ համագործակցության, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր:
Լավրովը հայաստանցի գործընկերոջը շնորհավորել է «Բարեկամության» ռուսաստանյան շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ:
Հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ պաշոնական էջում այս պահին որևէ տեղեկություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ