Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարին
Օգոստոսի 31-ին Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ընդգծելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ