«Վալենսիայի» երկրպագուներն այրել են Ալկասերի մարզաշապիկը
«Վալենսիայից» «Բարսելոն» տեղափոխվելուց հետո հարձակվող Պակո Ալկասերը զայրացրել է «Վալենսիայի» ֆանատներին։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, վերջիններս սկսել են այրել ֆուտբոլիստի ազգանունը կրող մարզաշապիկները, չնայած որ նա իր տեղափոխությամբ 30 մլն եվրո է բերել «Վալենսիային»։
Երկրպագուները չեն կարողանում ներել անցած մրցաշրջանում թիմի ավագ, 23-ամյա Ալկասերի հեռանալը ակումբից թիմի համար ոչ հեշտ այս ժամանակաշրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ