Քաղաքական 10:00 31/08/2016

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չեղարկման վերաբերյալ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել

Պայմանով ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեղյալ ճանաչելու առնչությամբ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իշխանությունների միջև 2016թ.-ի մարտ-հունիս ժամանակահատվածում ծավալված 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում, 2016թ.-ի հունիսի 16-ին Ազգային ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունները և իշխանության ներկայացուցիչները կայացրեցին քաղաքական համաձայնություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման վերաբերյալ:

Կնքված համաձայնագրով մասնավորապես նախատեսվում էր 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններում ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ձևավորել ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց և քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարել տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով,  ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և իրականացնել հատուկ ստեղծված կայքերի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը և այլն: Ստեղծվեցին լուրջ հիմքեր ընտրակեղծարարության վերացման և օրինական ընտրություններ անցկացնելու առումով:

Կնքված Համաձայնագիրը հավանություն ստացավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից և բարձր գնահատականի արժանացավ միջազգային հանրության՝ մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության, Եվրամիության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի դեսպանների կողմից:

Կարճ ժամանակ անց Համաձայնագրի հիման վրա կատարվեցին անհրաժեշտ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, իսկ այն կյանքի կոչելու նպատակով միջազգային հանրության ձեռնարկած քայլերը հնարավոր դարձրեցին սահմանված ժամկետում ֆինանսական միջոցների հայթայթման խնդրի ամբողջությամբ լուծումը:

Սակայն օգոստոսի 29-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության ներկայացրած հիմնավորումները, հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Համաձայնագրով սահմանված նոր ընտրական մեխանիզմները կիրառելու համար առաջացել են անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտներ, ինչը նշանակում է, որ իշխանությունները չեղյալ են հայտարարում 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագիրը: Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ իշխանությունը պատրաստ է նոր Համաձայնագիր ստորագրել ընդդիմության հետ՝ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման այլ մեխանիզմների շուրջ:

Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Քաղաքական ուժերի միջև կնքված Համաձայնագրի չկատարման և Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների չկիրառման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:

2. Կոնգրեսը նոր Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է համարում միայն այն դեպքում, եթե համաձայնության առարկա դառնա ընդդիմության և քաղաքացիական հասարակության վերջին տասներեք տարիների գլխավոր պահանջի անվերապահ կատարումը, այն է՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը: Ընդ որում, պետք է վերականգնվի ընտրացուցակներում ընտրողների ստորագրության պահանջը, ընտրացուցակները պետք է սքանավորվեն և ներբեռնման հնարավորությամբ պաշտոնապես հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքէջում:

3. Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումից բացի, պետք է նաև սահմանվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետների երկարաձգում, բողոքարկման նոր մեխանիզմների կիրառում և ընտրակեղծարարության համար պատասխանատվության խստացում այնպես, ինչպես ընդունելի կլինի 4+4+4 ձևաչափի մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

4. Բացի այդ, առաջին Համաձայնագրում նախատեսված կարգով պետք է նախատեսվի ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և հատուկ ստեղծված կայքի (երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50մ շառավղով: 

5. Նույնպես առաջին   համաձայնագրում   նախատեսված   կարգով   դոնոր կազմակերպությունների   փորձագետների   միջոցով   պետք է աուդիտի   ենթարկվի   ընտրությանը   մասնակցելու   իրավունք   տվող   ID-ների   և անձնագրերի ամբողջ շտեմարանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}