Վահրամ Բաղդասարյան. 4+4+4 ֆորմատի շրջանակներում կլինի միասնական հայտարարություն. «Իրավունք»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում չեղյալ է համարել 4+4+4 ֆորմատի շրջանակներում 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Նման որոշման պատճառն այն է, որ այն անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որոնք պետք է ներդրվեին մինչև ընտրությունները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։ ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` նոր բանակցություններ գուցե լինեն իշխանության և ընդդիմության միջև:
«Իրավունք»-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից փորձել է պարզել` ինչ բանակցությունների մասին է խոսքը, ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ինչ հարցեր պետք է քննարկվեն 4+4+4 ֆորմատի շրջանակներում:
«Քննարկումները շարունակվում են: Վաղն էլ դրանք կլինեն: Սեպտեմբերի մեկից հետո կլինեն համաձայնեցված հայտարարություններ: Քննարկումների ժամանակ պետք է հասնենք այնպիսի արդյունքի, որ ընտրություններին առնչվող բոլոր կասկածները կարողանանք փարատել և բարձրացնել հանրության վստահությունը»,- թերթի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը:
- Փաստորեն, քննարկումները 4+4+4 ֆորմատի շրջանակներում շարունակվում են:
- Այո:
-Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցո՞ւմ են 4+4+4 ֆորմատի շրջանակներում շարունակվող քննարկմանը:
- Այո, նաև նրանց հետ:
- Ընդդիմադիր որոշ ուժեր վստահ են` ՀՀԿ-ը ՏԻՄ ընտրություններում պարտվելու է: Հատկապես Գյումրիում և Վանաձորում ՀՀԿ-ի պարտությունը, որոշ ընդդիմադիրների խոսքով, անխուսափելի է...
-Թույլերն իրենց ուժը ոնց պետք է ցույց տան: Կարծում եք` պետք է հայտարարեն, որ մասնակցում են պարտվելու համա՞ր: Փոխանակ իրենց ուժերը գնահատեն, գնահատում են ՀՀԿ-ի ուժերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց