Սամվել Բալասանյանն ու Տիգրան Ուրիխանյանը համաձայնության են եկել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի՝ Գյումրիի աղբյուրները հայտնել են, որ վերջերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև, որի ընթացքում նախկին գործընկերները, որոնք ժամանակին նույն խմբակցության անդամ էին խորհրդարանում, ձեռք են բերել Գյումրիում քարոզարշավի ընթացքում իրար չխանգարելու և միմյանց թիմերին իրար դեմ չհանելու պայմանավորվածություն:
«Հայտնի է, որ երբեմնի թիմակիցներն այսօր հակառակ ճամբարներում են, քանի որ «Ալյանսի» թեկնածուները մատնանշում են Գյումրու իշխանությունների բացթողումները և հայտարարում, որ պատրաստ են Գյումրիում իշխանափոխություն անել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին