Վրաստանում կգործեն օդային տաքսիներ
Այս տարվա նոյեմբերից հարևան Վրաստանում կսկսեն գործել օդային տաքսիներ: Վրացական «Apsny.ge» կայքի հաղորդմամբ՝ այս պահին «Adjara Group» ընկերությունն այս պահին սպասում է թռիչքների իրականացման լիցենզիաների տրամադրմանը:
Ընկերության զարգացման գծով տնօրեն Օտո Բերիշվիլին հայտնել է, որ այս պահին ընկերությունը զբաղված է երթուղիների և գնային քաղաքականության մշակմամբ: Ենթադրվում է, որ օդաչուներն առաջին թռիչքները կիրականացնեն նոյեմբերի 15-ին:
Ինքանթիռները ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ից: 8 տեղանոց օդանավերը պատրաստված են «Beech Aircraft» ընկերության կողմից:
Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ օդային տրանսպորտի պահանջարկ Վրաստանում կա, այն գնալով կաճի:
Օդային տաքսին կգործի «Ավիատոր» բրենդի ներքո, այն չվերթներ կիրականացնի Թբիլիսիից դեպի Կազբեկ, Բաթումի, Սվանեթ ու Վրաստանի այլ շրջաններ, որտեղ վայրէջքի համար նախատեսված հարթակներ կան:
Ուղևորները կարող են թռիչքից 15 րոպե առաջ ներկայանալ, գրանցվել: Օդանավերում չկան ուղեկցորդներ, խոհանոց, զուգարաններ: Հիմնականում ծառայությունից օգտվողները տուրիստական ընկերություններն են: