Քաղաքական 22:02 08/09/2016 Հայաստան

Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում. Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ խորհրդի նիստում

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել այսօր, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Բարև ձեզ:

2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցա­ռում՝ պայմանա­վորված ա­ռա­ջին հերթին քա­ղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծա­ռացած հիմնարար խնդիրների հրա­մայականով:

Սահմանադրական քարոզարշավի ըն­թացքում բերված մեր փաս­տարկները, թվե­րը, որոնք ակն­հայտորեն ցույց էին տալիս խորհրդարանա­կան կառավար­ման համա­կար­գի առավելությունները թե՛ երկրի կայու­նության, թե՛ տնտե­սական զարգացման և թե՛ քաղաքական համակարգի հու­սա­լիության առումով, շատերի կողմից դիտարկվում էին որպես զուտ քա­րոզ­չական հնարքներ:

Իսկապես, իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմա­նա­փակ­վեինք բարե­փոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում:

Այս տարվա փետրվարի 12-ին ես խոսեցի սահ­մանադրական բարեփոխումների կեն­սա­գործման, հետևաբար՝ մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ:

Տնտեսական բարեփոխումները նախըն­թաց տարի­ներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփո­խում­ները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտե­սական բարե­փոխումները առավել նպաստավոր պայմաններ կստ­եղծեն քա­ղա­քական բա­րեփոխումների համար: Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քա­ղաքական բարե­փոխումների՝ տնտեսական բարեփոխում­ների արդյունք­ները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարե­փոխումների անհրաժեշտությունը:

Քաղաքական բարեփոխումները ենթադ­րում են նախևառաջ քաղա­քական մշակույթ: \

Քաղաքական բանավեճերի ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղա­քական ընդդի­մախոսների հետ խոսելու բացառում, քա­ղաքական համակարգում նպատա­կասլաց ու գաղափարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում, երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ երկրի բոլոր կարող ուժերի մտքերն ու գաղա­փարները մեկտեղելու հնա­րավորություն՝ անկախ քաղաքական դիրքավորումից և այլն: Քաղա­քա­կան բարեփոխումներն ինք­նանպա­տակ չեն, դրանք այս կամ այն մի­ջազ­գային կազ­մակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, արված քայլեր չեն. դրանք լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու, սե­փական հողի վրա հազարամյակներ ապրելու ու արարելու նպատակով ար­ված բարեփոխումներ են:

Կրկնում եմ՝ այս ամենի հիմքերը նոր ընդունված Սահմանադրության մեջ են:

Սահմանադրական բարեփոխումներին հաջոր­դեցին բավականին բարդ, աշխա­տատար, պրոֆեսիո­նալ լուծումներ պահան­ջող նախապատ­րաս­տա­կան աշխատանք­ներ, որոնց մեծ մասը չի եղել հրապա­րակային: Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղա­քացիական հասա­րակության ներկայացուցիչների հետ այն աննա­խադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին,և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա: Նախա­պատ­րաստական աշխատանքները, ցավոք սրտի, դանդաղեցին, կամ այսպես ասած՝ երկրորդ պլան մղվեցին ապրիլյան պատե­րազմից հետո: Պատե­րազմի դասերը, ինչպես միշտ,մենք սերտում ենք.շարու­նակվում են էական աշխատանքներ տարվել, դրանք շարունակվելու են անկախ որևէ այլ գործընթացներից: Մեզ մեր ծրագ­րած ընթացքից հետ գցեցին նաև,իհարկե,վերջին դեպքերը, բայց հիմա այլևս հապա­ղելու ժամանակ մենք չունենք:

Հարգելի՛ կուսակից ընկերներ, հարգելի՛ ընկերներ, կրկնում եմ` մենք դանդաղելու իրա­վունք չունենք և ոչ էլ ժամանակ:

Վստահ եմ, որ ներկաներից յուրաքանչյուրի համար մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների արագ լուծումը շատ ավելի կարևոր է ու առաջ­նային, քան թե այն դիրքը, պաշտոնը, որ մեզնից յուրա­քանչյուրը զբաղեց­նում է կամ կարող է զբաղեցնել պետական համակարգում:

Մեր կուսակցությունը բազմաշերտ է, այստեղ ներկայացված են հասարակության բոլոր շերտերը: Մենք ապա­ցուցել ենք, որ ունենք անհրաժեշտ ներուժ պատմանականորեն առաջացած ցանկացած խնդրի լուծման հա­մար: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք չսահ­մանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձ­նելու այդ բարդ ու պատաս­խանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայ­րում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն:

Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատա­կադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապա­տաս­խանեց­ման առումով: Որպես հետևանք՝անշուշտ կլինեն և կադրային փո­փոխություններ:Փոփոխություններ կլինեն կառա­վարման համակարգի գրե­թե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատա­իրավական համակարգ: Այսօր, սակայն, մենք կխո­սենք կառա­վարության մասին:

Դուք գիտեք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վար­չապետ Հովիկ Աբրահամյանը: ՔիչառաջմերկուսակցությանգործադիրմարմիննիմառաջարկությամբմիաձայնորոշումէկայացրելՀայաստանիՀանրապետությանվարչապետիպաշտո­նումԿարեն Վիլենի Կարապետ­յանիթեկնածություննառաջադրելումասին:

Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարա­պետյանի ունակու­թյուններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետ­յանը կկարո­ղա­նա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկա­րողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադ­րությամբ կանխո­րոշված ուղով, այսինքն՝ժամանակակից ուղով:

Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարա­պետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապե­տական կու­սակցությանը նոր ոգի հաղոր­դելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստա­ցել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տա­նելու պատ­րաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստա­հու­թյուն և որ ամե­­նակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրա­կանանալի :

Ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու հա­մագործակցության համար, բայցև՝ հաստա­տակամ իր նպատակներում:

Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխա­նությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշ­խա­վորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիր­քերը տարածաշրջանում:

Նորացված Սահմանադրության հիմքում ընկած է երկրի ողջ ներուժի արդ­յու­նավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավ­ման ինստի­տուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագա­վառներում: Առանց բաց կառավարման, հասարա­կական լայն վստա­հություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ  թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտե­սական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակ­ցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտես­վարող սուբյեկտի հնարավո­րություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իրգործարար ներուժը:

Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառա­վարու­թյունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծազա­տություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պա­տաս­խանատվություն: Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունա­վե­տությունը: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեքբոլորիսանունիցշնորհակալություն հայտնել վարչապետՀովիկ Աբրա­համյանին այս պատասխա­նատու ժամանակահատվածում Հայաս­տանի կառավա­րությունը ղեկավարելու համար:Նոր քաղա­քական մշակույ­թի հա­մար առանցքային է պաշտո­նատար անձի կողմից պաշտոնից չկառչելու առաքի­նությունը, եթե այդ պաշտոնում դու արել ես առավե­լագույնը:

Ես բարձր եմ գնահատում վարչապետ Հովիկ Աբրա­համյանի քայլը, ում գլխավորությամբ կառա­վարությունը վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ապահովել տնտեսական կայունություն, զերծ պահել երկիրը արտաքին աշխարհից եկող բա­ցասականազդեցությունների հնարավոր հետևանք հանդի­սացող ցնցումներից, իրականացվող քաղաքա­կանու­թյան արդյուն­քում ապահովել տնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք շատ երկրներ ուրախ կլինեին ունենալ, սակայն չբավարարվելով դրանցով և մշտա­պես արձանագրելով, որ Հայաս­տա­նին անհրա­ժեշտ է ավելի բարձր և կայուն, եր­կա­րաժամկետ աճ:Վար­չապետ Աբրահամյանը փորձեց պարզ մարդկային լեզվով խոսել իր երկրի քաղաքացիների հետ, լսեց մարդկանց ու լսված եղավ նրանց կողմից: Կառավարությունն արեց հնարավորը երկիրը փո­փոխու­թյունների նոր փուլ տանելը նախապատրաստելու համար, ինչը հսկայական աշխատանք էր, և դա արեց հաջողությամբ: Շատ-շատ շնոր­հակալ եմ, պարոն Աբրահամյան:

Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մաս­նակ­­ցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ մեր հա­մատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ:

Ես շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ: Վճռորոշ փուլ ենք մտնում, մեծ է պատասխանատվությունն ու էական են ակնկալիքները: Վստահ եմ, որ բոլորսանվերապահորենսատարելու ենքնրա նախաձեռ­նությունները:

Շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}