Արա Աբրահամյանն ակտիվանում է. «Իրատես»
Նախընտրական փուլում ակտիվ քաղաքական գործունեության հայտ է ներկայացնելու ևս մեկ նոր ուժ` «Ազգային միասնություն» հասարակական շարժումը, որն արդեն մարզերում ունի բացված գրասենյակներ ու լուրջ աշխատանքներ է ծավալում. գրել է «Իրատես»-ը:
«Նշենք, որ այս կառույցը ստեղծել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով, մեր տեղեկությունների համաձայն, բավականին ակտիվ մասնակցություն է ունենալու առաջիկա ընտրություններին:
Ի դեպ, այս օրերին Արա Աբրահամյանը Երևանում է և փակ հանդիպում է ունենալու որոշ լրատվամիջոցների ղեկավարների հետ` իր քաղաքական ծրագրերի շուրջ որոշակի փակագծեր բացելու նպատակով»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց