Քաղաքական 19:37 14/09/2016 Աշխարհում

Սիրիայում հրադադարի ապագան մշուշոտ է. Արաբագետ

Ռուս-ամերիկյան տևական բանակցությունների արդյունքում Սիրիայում հաստատված հրադադարն, ըստ էության, դեռևս ընթացիկ տարվա փետրվարի վերջից այդ երկրում հայտարարված կրակի դադարեցման ռեժիմի վերախմբագրված մոտեցումն է, որի հիմնական նպատակը նախկինում առաջ եկած խոչընդոտների հաղթհարումն է, մինչդեռ բովանդակային առումով, սիրիական հակամարտության հիմքում առկա խորքային խնդիրների լուծումն առնվազն պայմանավորվածությունների ներկա փուլում ամփոփված չէ.  Panorama.am-ի  հետ իր մտքերը կիսեց  արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 12-ից Սիրիայի տարածքում հայտարարված հրադադարի ռեժիմի արդյունավետության հնարավորությունները:

Ըստ փորձագետի խոսքի.

«Հրադադարի հաստատման հերթական պայմանավորվածությունն արդեն 17-րդն է և իր բովանդակությամբ ու գործընթացի երաշխավորների առումով ամենալուրջն է շուրջ 5 ու կես տարի շարունակվող սիրիական հակամարտության շրջանակներում, մինչդեռ անգամ այս պարագայում խնդրի լուծման վերջնական արդյունավետության հեռանկարը ևս բավական մշուշոտ է:

Այն իր բնույթով, մեծ հաշվով, վերախմբագրումն է դեռևս ս.թ. փետրվարի վերջին, դարձյալ նույն գերտերությունների երաշխավորությամբ, սիրիական հակամարտ կողմերի միջև սահմնաված կրակի դադարեցման պայմանավորվածության, որն, անշուշտ, ունեցավ որոշակի հաջողություններ, սակայն անհրաժեշտ արդյունավետություն այդպես էլ չարձանագրվեց: Ներկա պայմանավորվածությունների առանցքային դրույթերը փորձում են հարթել այն հիմնական խոչընդոտները, որոնք պատճառ հանդիսացան նախորդ հրադադարի փաստացի տապալման համար։

 Արտաքին որոշ իրողությունների առումով՝ հրադադարի ներկա ռեժիմի հնարավոր արդյունավետության համար էական նշանակություն կարող են ունենալ ռուս-թուրքական հիմնախնդրի հանգուցալուծումն, ինչպես նաև՝ սիրիական հակամարտության հիմնական արտաքին դերակատարների համաձայնությամբ ընթացող թուրքական զինուժի սահմանափակ ռազմագործողությունները Սիրիայի հյուսիսում: Արտաքին քաղաքական տեսանկյունից կարևոր է այն իրողությունը, որ Սիրիայում կրակի դադարեցման ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին իրենց աջակցության մասին են հայտարարել սիրիական հակամարտության այնպիսի առանցքային արտաքին դերակատարներ,ինչպիսիք են Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, լիբանանյան «Հիզբալլահը», եվրոպական մի շարք երկրներ և այլն:

Ի տարբերություն արտաքին դրական ազդակների ամեն բան միանշանակ չէ Սիրիայի ներսում ակնկալվող գործընթացների մասով: «Այս համատեքստում, Մոսկվան, ինչպես նախկինում, պատասխանատվություն է ստանձնել՝ պարտադրելու սիրիական իշխանություններին՝ դադարեցնելու բոլոր տեսակի ռազմական գործողություններն ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ահաբեկչական խմբավորումների դեմ. երկրի տարածքում հակաահաբկչական գործողություններ իրականացնելու իրավունք է վերապահված բացառապես ՌԴ օդատիեզերական ուժերին և  ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդուժին: Սա բավական հանգուցային կետ է, քանի որ հնարավորություն կընձեռի խուսափել հրադադրի նախկին ռեժիմի շրջանականերում սիրիական իշխանություններին պարբերաբար ուղղված մեղադրանքներից առ այն, որ երկրի օդուժը ծայրահեղականների փոխարեն հարվածում է չափավոր ընդդիմության դիրքերին։

Վաշինգտոնի ստանձնած պարտավորություների շրջանակն էլ, ըստ էության, գրեթե նույնն է՝ մասնավորապես ազդել, նպաստել սիրիական չափավոր ընդդիմության և ծայրահեղական խմբավորումների՝ հատկապես նախկինում «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղավորումը հանդիսացող Ջաբհաթ ալ-Նուսրայի (ներկայում՝ Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ) տարանջատմանն. հենց այս իրողությունն էր հրադադարի նախկին ռեժիմի տապալման ամենաառանցքային հիմնապատճառը, քանի որ Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի ազդեցությունը բավական զգայուն է հատկապես Սիրիայի հյուսիսում և հարավ-արևմուտքում, ինչն էլ լուրջ խոչընդոտներ է ստեղծում կրակի դադարեցմանը հասնելու հարցում, քանի որ հրադադրի ռեժիմին նախնական համաձայնություն տված մյուս ընդդիմադիր կառույցերն իրենց ներուժով բավական թույլ են և հիմնականում լոկալ ազդեցություն ունեն:

Գնահատելով հրադադրի ռեժիմի հնարավորությունները՝ թեպետ միջազգային հանրության ջանքերին, հնարավոր ամենաբարձր մակարդակի ջանքերին, այնուամենայնիվ, սիրիական հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժեր արագ արձանագրել բավական բարդ կլինի, քանի որ առկա խնդիրները խիստ խորքային են, իսկ դրանց հանգուցալուծման ներկա դեղատոմսերը՝ ոչ լիարժեք: Հետևաբար, կարճաժամկետ հեռանկարում հավանական առավելագույն ակնկալիքները կարող են սահմանափակվել պատերազմական գործողությունների թատերաբեմում տարիներ շարունակ բնակվող խաղաղ բնակչության տառապանքների որոշակի մեղմացման, այդ շրջաններ մարդասիրական օժանդակության առաքումների հնարավորություններով, իսկ երկարաժամկետ հեռանկարում ամեն բան կախված է հատկապես սիրիական հակամարտության արտաքին դերակատարների սկզբունքայնությունից ու հետևողականությունից, որին բավարար չափով ականատես չեղանք նաև առնվազն անցած կես տարվա ընթացքում Սիրիայի տարածքում հայտարարված ֆորմալ հրադադարի ռեժիմի դեպքում: Այսինքն՝ կստացվի այնպես, որ միջազգային հանրությունն ընդամենը իրականացնում է ինչ-որ քայլեր, ձևական նախաձեռնություններ՝ պարզապես անգործության մեջ մեղադրանքներից խուսափելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}