Քաղաքական 17:13 17/09/2016 Հայաստան

Էլիու Ռիխտեր: Մինչև չվերացվի ատելության քարոզչությունը, խաղաղություն չի կարող հաստատվել

Ատելության խոսքը և հրահրումը (hate speech and incitement) հայերի հանդեպ, որը մեծ մաշտաբներով տարածվում է Ադրբեջանում պետական մակարդակով հանդիսանում է անմիջական ֆիզիկական սպառնալիք հայության համար, և քանի դեռ այդ երկրում առկա է այդ քարոզչությունը ոչ մի համաձայնագիր չի կարող խաղաղություն հաստատել կողմերի միջև:

Ատելության խոսքի և հրահրման թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է իսրայելցի մասնագետների՝ Ցեղասպանության կանխարգելման Երուսաղեմի կենտրոնի համահիմնադիրներ Էլիու Ռիխտերի և Թամար Պիլեգիի հետ, ում հետազոտություններն այս թեմայով ցույց են տվել, որ ատելության խոսքը շատ հաճախ ուղղակիորեն հանգեցնում է բռնությունների և որ այն դասվում է ցեղասպանությանը նպաստող ամենաէական նախադրյալների շարքին: Նրանց կարծիքով ցեղասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է վերացնել և խստորեն պատժել ատելության ցանկացած դրսևորում:

Պրոֆեսոր Ռիխտերի խոսքով` ցեղասպանության հրահրումը հիմնականում դրսևորվում է հետևյալ կերպ – թիրախ խմբի ներկայացուցիչներին ներկայացնում են որպես կենդանիների, որոնք զուրկ են մարդկային հատկանիշներից, որպես խումբ, որը մեծ վտանգ է ներկայացնում հասարակության համար և որի ոչնչացումն արդարացված է հասարակության բարօրության համար:

«Օրինակ թուրք բժիշկներն առաջատար դեր են ունեցել 1915թ-ի Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ, քանի որ նրանք համոզված էին, որ հայերը վտանգ էին ներկայացնում թուրք հասարակության համար և հետևաբար նրանց բնաջնջումն արդարացված էր», - ասում է Ռիխտերը` հղում անելով այս թեմայով իր հետազոտությանը:  

Ըստ նրա` հրահրման և ատելության խոսքի բաղադրիչներ են նաև թիրախ խմբի պատմության աղավաղումը, նրանց մասին բացասական և սուտ տեղեկությունների տարածումը, ինչպես նաև անցյալում տեղի ունեցած ցեղասպանության ժխտումը: Հրահրոււմը կարող է նաև դրսևորվել տվյալ խմբին ոչնչացնելու անմիջական հրահանգներով, այդ խմբի անդամներին սպանողներին ու հալածողներին հերոսացնելով և այլ ձևերով:

Պրոֆեսոր Ռիխտերը, ով մասնագիտությամբ բժիշկ-համաճարակաբան է, կիրառել է համաճարակաբանության մեթոդաբանությունը ատելության խոսքը չափելու և ցեղասպանություններն ուսումնասիրելու համար: Չափելով ատելության խոսքի առանձին դրսևորումները և դրանց ինտենսիվության աստիճանը նրանք կարողանում են կանխորոշել բռնությունների հավանականությունը: «Այդ մեթոդով կարելի է կանխորոշել ցեղասպանությունը և հետևաբար կանխարգելել այն», - ասում է Ռիխտերը:

«Արդեն հայտնի փաստ է, որ հրահրումն ու ատելության խոսքը 100%-ով հանդիսանում են ցեղասպանությանը նպաստող առաջնային գործոնները, բայց այս կարևոր հանգամանքին համապատասխան ուշադրություն չի դարձվում: Պարզապես աններելի ու հանցավոր է այս երևույթն անտեսելը և դրան լուրջ չվերաբերվելը: Միջազգային հանրությունը պետք է համապատասխան մեխանիզմներ ստեղծի ատելության խոսքը կանխելու և մեղավորներին պատժելու համար», - ասում է Թամար Պիլեգին:

Զրուցակիցներն ընդգծեցին, որ միջազգային իրավունքի համաձայն ատելության խոսքը դատապարտվում է որպես հանցագործություն, սակայն հայտնեցին իրենց մտահոգությունն առ այն, որ չնայած Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եվ պատժելու մասին կոնվենցիայի առկայությանը, մինչ օրս միջազգային հանրությունը չունի գործող մեխանիզմ այդ երևույթների կանխարգելման ու պատժման համար:

Ինչ վերաբերում է հակամարտություններին, ապա Ռիխտերի և Պիլեգիի համոզմամբ` հակամարտությունները չեն կարող երկարատև լուծում ունենալ քանի դեռ ատելության խոսքն ու քարոզչությունը ընդունված նորմ է հակամարտող երկրներում: «Անգամ այսպես կոչված տնտեսական խաղաղությունը չի կարող կանխել ատելության խոսքի վտանգավոր հետևանքները», - վստահեցնում են նրանք:   

Այն հարցին, թե ինչպես պետք է պայքարել ատելության խոսքի և քարոզչության դեմ, զրուցակիցները պատասխանեցին, որ այդ երևույթը հիմնովին արմատախիլ անելու համար պետք է երկարատև ու հետևողական աշխատանք տարվի հասարակության բոլոր շերտերի հետ, քանի որ ատելությունը որպես կանոն փոխանցվում է սերնդից սերունդ: Ուսումնասիրելով հրեաների հանդեպ ատելության դրսևորումները Իրանում նրանք հանգել են նաև այն եզրակացության, որ միջազգային տնտեսական պատժամիջոցները նպաստում են ատելության քարոզչության նվազմանը – այն ժամանակահատվածում, երբ Իրանի հանդեպ կիրառվում էին պատժամիջոցներ, արձանագրվել է ատելության քարոզչության նվազում, իսկ երբ պատժամիջոցները վերացվել են, ատելության քարոզչության նոր ալիք է արձանագրվել: Նրանց հետազոտությունը նաև ցույց է տվել կապ զենքերի արտադրության և ատելության խոսքի միջև - որքան ինտենսիվ էր ընթանում Իրանի միջուկային հարստացման ծրագիրը, այնքան ավելի ուժեղ էր ատելության և ագրսիայի հրահրման ալիքը և կահառակը: Նրանք գտնում են, որ տնտեսական պատժամիջոցները կարող են դիտարկվել որպես ատելության խոսքի դեմ պայքարելու արտաքին արդյունավետ միջոց:

Պրոֆեսոր Ռիխտերը նշեց նաև, որ պետք է խստորեն դատապարտվի երրորդ կողմի անտարբրությունը և պասիվ դիտորդի կարգավիճակը` ասելով, որ նրանց անգործունեությունը մեծապես նպաստում է ցեղասպանության իրականացմանը:

«Երրորդ կողմի դիրքորոշումը մասայական հանցագործությունների հանդեպ միշտ որոշիչ դեր ունի, քանի որ կազմակերպիչները, ովքեր հաճախ բարձրաձայնում են իրենց մտադրությունների մասին, մեծ ուշադրություն են դարձնում այս հանգամանքին: Աշխարհը, այդ թվում մեծ տերությունները` ի դեմս ԱՄՆ-ի, պասիվ դիտորդի դերում են եղել Հայոց ցեղասպանության, Ռուանդայի և այլ ցեղասպանությունների ժամանակ: Նրանք մինչև հիմա էլ նույն դերում են: Այս դրվածքը պետք է փոխվի, այնպես որ մեղավորներին պատժելը լինի պարտադիր  նորմ, այլ ոչ թե թողնվի յուրաքանչյուրի հայեցողությանը: Անգործունեությունը հանցավոր է, երբ խոսքը գնում է նման երևույթների մասին», - ասում է Ռիխտերը:

Նա նաև դատապարտում է այն, որ Իսրայելը մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև այն փաստը, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, որտեղ առկա է հայատյացությունը և որը այդ զենքն օգտագործում է հայերի դեմ:

Նշենք, որ ատելության խոսքի թեման արդիական է հայության համար, քանի որ այն ատելությունը հայերի հանդեպ, որ առկա է ներկայումս Ադրբեջանում` պետական, կրթական, գիտական, լրատվական, հասարակական և այլ ինստիտուտներում, հայի` որպես ոխերիմ թշնամու կերպարի քարոզչությունն ու հայի սպանության արդարացումը, ինչը երևաց Ռամիլ Սաֆարովի հերոսացման և ապրիլյան պատերազմի օրինակով, կարող է որակվել որպես ցեղասպանության հրահրում պետական մակարդակով: Քանի դեռ Ադրբեջանում արմատախիլ արված չէ հայատյացությունը, բանակցային որևէ լուծում չի կարող հանգեցնել խաղաղության:

Էլիու Ռիխտերը դասավանդում է Երուսաղեմի հրեական համալսարանում: Նա ցեղասպանության ու ատելության խոսքի թեմայով մի շարք հրապարակումների հեղինակ է:

Թամար Պիլեգին The Times of Israel պարբերականի լուրերի բաժնի խմբագիրն է:

Զրուցեց՝  Նվարդ Չալիկյանը

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Նորություն գիշերօթիկի գողության քննության ընթացքից
Կասկածյալը դպրոցի նախկին սան է և հարցաքննության ժամանակ նկարագրել է դեպքի հանգամանքները և հայտնել, որ գողոնը վաճառել է 5000 դրամով։ Գնորդը հայտնաբերվել է և հարցաքննվել։
Աղբյուր` Panorama.am
15:11
Ֆրանսիայի նախագահի թեկնածուին մեղադրում են ապօրինության մեջ
Ֆրանսիայի դատախազությունը քննություն է սկսել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի նկատմամբ:  Ըստ մեղադրանքի՝ ֆիյոնի կինը գրանցված է...
Աղբյուր` Panorama.am
15:02
Նոր «դրայվ» հայ-վրացական հարաբերություններին. Ջոնի Մելիքյանը՝ վարչապետի Թբիլիսի կատարած այցի մասին
Խոսվում է, որ այլընտրանքային ճանապարհը կլինի Աբխազիայի կամ Օսեթիայի սահմանով. Լարսի այլընտրանքի մասին
Աղբյուր` Panorama.am
15:00
Forbes. Այս տարի «Օսկար»-ի մեկ արձանի արժեքը 700 դոլար է
Վերջին վեց տարվա ընթանքում արձանիկի գինը կրկնակի ավելացել է. 2011-ին մեկ «Օսկար»-ի արժեքը եղել է 400 դոլար:
Աղբյուր` Panorama.am
14:58
ՕՐՕ-ի համաձայնագրին են միացել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ. Մարտիրոսյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց...
Աղբյուր` Panorama.am
14:55
Յուրա Մովսիսյանը գրավել է «Ալաշկերտի» դարպասը
Հայաստանի չեմպիոնի ամերիկյան հավաքն ավարտվեց:
Աղբյուր` Panorama.am
14:53
Հրապարակվել են ընտրական ցուցակները. ԿԸՀ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին գրանցված 5...
Աղբյուր` Panorama.am
14:51
Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կշարունակի գործողությունները Սիրիայում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է  մասնակցել  Ռաքքա քաղաքի ու սիրիական այլ բնակավայրերի`...
Աղբյուր` Panorama.am
14:45
Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման գործընթացում փոփոխություններ են հնարավոր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Աշոտ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է....
Աղբյուր` Panorama.am
14:42
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը եզակի է նույնիսկ աշխարհում. Արմեն Մարտիրոսյան
«Այս համաժողովով սկիզբ ենք դնելու մի գործընթացի, որը Հայաստանը պետք է դուրս բերի այս վիճակից»,-այսօր Կարեն Դեմիրճյանի անվան...
Աղբյուր` Panorama.am
14:35
Չինաստանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
Չինաստանի Նանչան քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ: Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
14:26
Ճապոնիայում տղամարդը վնասել է իրեն, որպեսզի աշխատանքի չգնա
Ճապոնիայում 54 տարեկան տղամարդը դանակով վնասել է իրեն, որպեսզի աշխատանքի չգնա: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, կատարվածից հետո տղամարդը...
Աղբյուր` Panorama.am
14:18
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը երկու կարևոր նախազգուշացում է արել Ադրբեջանի դեսպանին
Ադրբեջանում կան պաշտոնյաներ, որոնք Իսրայելի դրդմամբ հակաիրանական հայտարարություններ են անում,-իրանական «Ղաֆղազ.իր» կայքի հաղորդմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
14:09
Հոմսի ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «ան-Նուսրայի» ահաբեկիչները
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է սիրիական Հոմս քաղաքի ռազմական հաստատությունների դեմ կատարված...
Աղբյուր` Panorama.am
14:00
Կհանձնվեն «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի ունկնդիրների վկայագրերը
ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում փետրվարի 27-ին տեղի կունենա ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի վկայագրերի հանձնման...
Աղբյուր` Panorama.am
13:49
Այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
«Որոշ ժամանակ անց կներկայացվի Ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրություն»,-այս մասին ին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
13:48
«Գանձասար-Կապանը» կիպրոսյան հավաքն ավարտեց ոչ-ոքիով
Կապանյան թիմից միակ գնդակը հեղինակել է սերբ կենտրոնական պաշտպան Դամիր Մեմովիչը։
Աղբյուր` Panorama.am
13:41
Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:...
Աղբյուր` Panorama.am
13:31
Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու-Վ....
Աղբյուր` Panorama.am
13:23
«Զանգի» հավելվածը կներկայացնի Հայաստանը «Mobile World Congress»-ում
Հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր ընկերությունները փետրվարի 27-ին կհավաքվեն Բարսելոնայում` մասնակցելու միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հակառակորդի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում. Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասված է. «Այսօր գիիշերը ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հոմսում տեղի ունեցած պայթյուններից տասնյակ մարդիկ են զոհվել
Անվտանգության ծառայությունների երկու օբյեկտի մոտ ավելի քան 6 մահապարտ է իրեն պայթեցրել:
Աղբյուր` Panorama.am
12:24
Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել շրջվարչակազմերի ղեկավարներն
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին հոբելյանի առթիվ
«Ձեր արվեստն իր անկեղծությամբ և անմիջականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան և վաղուց արժանիորեն նվաճել է ունկնդրի սերն ու համակրանքը ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում»։
Աղբյուր` Panorama.am
12:16
Բուդապեշտը ևս հրաժարվեց Օլիմպիական խաղերն անցկացնելուց
Կպայքարեն 2 թեկնածու քաղաքներ` Փարիզն ու Լոս Անջելեսը:
Աղբյուր` Panorama.am
12:11
Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ՊՆ
«Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում: Անցած...
Աղբյուր` Panorama.am
11:39
ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ցուցակները
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք, 5 կուսակցություն:
Աղբյուր` Panorama.am
11:34
Ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում. հարց Ադրբեջանին
Արցախի ՊՆ-ն պատասխանը թողնում է ադրբեջանական քարոզիչներին
Աղբյուր` Panorama.am
11:29
Վիտալի Կլիչկո. «Վլադիմիրն ունի մեկ թերություն»
«Էնթոնի դեռ պետք է ապացուցի իր կարգը` Վլադիմիրի հետ մենամարտում»:
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}