Մեկ ամսում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակն ավելացել է 3,208-ով
2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 447,787, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,208-ով: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, օգոստոս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 695 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 55 մլն դրամով:
Ըստ Բյուրոյի՝ ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,482, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 335-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2016թ. օգոստոս ամսվա դրությամբ կազմել է 200,312 դրամ:
2016 թվականի օգոստոս ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 48.8%։
2016 թվականի ապրիլ ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 47%:
Բյուրոյի տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 131,150 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել 3 մլրդ 595 մլն դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 92,669 ԱՊՊԱ պայմանագրերով և հավաքագրված 2 մլրդ 492, 264 մլն դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նաիրի ինշուրանս»-ը` 81,415 պայմանագրերով ու մոտ 2 մլրդ 326,321 մլն դրամով:
Չորրորդը «Ռոսո»-ն ընկերությունն է` 54,905 պայմանագրերով և շուրջ 766,7 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Սիլ ինշուրանս» ընկերությունն է` 57,775 ԱՊՊԱ պայմանագրերով ու շուրջ 1 մլրդ 395, 727 մլն դրամով: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է «Արմենիա ինշուրանս»-ը` 31,394 պայմանագրերով ու 800,3 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: