Աշոտ Ղուլյանն ընդունել է ՌԱԿ պատվիրակությանը
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրերի՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ որպես հայ ավանդական կուսակցություն՝ Ռամկավար ազատական կուսակցության գործունեությանը նոր թափ հաղորդելու ցանկությունն Արցախում ընդունվել է ոգևորությամբ: Աշոտ Ղուլյանը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների համատեղում՝ համազգային նշանակության հարցերում լուրջ արդյունքների հասնելու համար:
Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Սփյուռքում առկա իրավիճակը և հավելել, որ իր ղեկավարած կառույցը նոր գաղափարներ ու նոր ուղիներ է փնտրում՝ արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանն առաջարկել է չսահմանափակվել նախկինում գործող շրջանակներով և տարբեր երկրներում գործող իրենց կառույցների միջոցով համակողմանի տեղեկատվություն տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ