Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ի բաժնետոմսերը պատմական արժեզրկում են ունեցել
Գերմանիայի ամենախոշոր ֆինանսական կոնգլոմերտի` Դոյչե Բանկի բաժնետոմսերը սեպտեմբերի 26-ին արժեզրկվել են ավելի քան 6,4 տոկոսով` մինչև 10,7 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց:
Դոյչե Բանկի գնանշումներն այդպիսով գրանցել են իրենց պատմական մինիմումը` նշում է Bloomberg գործակալությունը: Գործակալության կողմից հաշվարկված ինդեքսը, որտեղ ներառված են եվրոպական 38 առաջատար բանկերի բաժնետոմսեր, նվազել է 1,5 տոկոսով:
Գերմանական առաջատար բանկի բաժնետոմսերն արժեզրկվել են տարածված այն լուրերի ֆոնին, որ Վաշինգտոնը մտադիր է 12,5 մլրդ եվրո փոխհատուցում պահանաջել Դոյչե Բանկից` հիփոթեքային վարկերի միջոցով կասկածելի գործարքներ իրականացնելու դիմաց: Ամերիկյան իշխանությունների կարծիքով` հենց այդ գործարքների հետևքանքով ԱՄՆ-ի անշարժ գույքիուկայում 2008թ-ին փլուզում տեղի ունեցավ:
Փոխհատուցման չափը ամենամեծ գումարն է, որը ԱՄՆ-ն երբևէ արտասահմանյան բանկից պահանջել է: Միևնույն ժամանակ Դոյչե Բանկից հայտարարել են, որ մտադիր են հասնել այդ գումարի «շոշափելի կրճատմանը»: