Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ավելին է եղել, քան ժամանողներինը:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, 2016թ. հունվար-օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 1 մլն 321 հազար 784 ուղևոր` 2015 թվականի նույն ժամանակահատվածի 1 մլն 268 հազ. 568 ուղևորի համեմատ:
Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 650 հազար 147 մարդ` 2015 թվականի 617 հազ. 642-ի-ի դիմաց: Հունվար-օգոստոսին Հայաստանից մեկնել է 671 հազ. 637 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20,711-ով:
Քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 9725 տոննա բեռ, իսկ 2015թ-ի հունվար-օգոստոսին` 5865 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 7 175 տոննա բեռ (2015թ-ին՝ 3649 տոննա), ներկրվել` 2550 տոննա բեռ (2015թ-ին՝ 2216 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար-օգոստոսին կազմել է 5 831` 2015թ-ի 6 042-ի դիմաց:
Նշենք նաև, որ «Շիրակ» օդանավակայանով էլ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան է ժամանել 3150 , մեկնել`3 915 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները