ԻԻՀ ԱԳՆ. Առանց Իրանի մասնակցության՝ Սիրիայի հարցում համաձայնություն չի կայանա
Սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով սիրիական ճգնաժամի լուծման շուրջ ընթացող վերջին զարգացումներին, մասնավորապես պատասխանել է. «Հաշվի առնելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը՝ Սիրիայի խնդրի շուրջ առանց Իրանի մասնակցության՝ ոչ մի համաձայնություն կամ պայմանավորվածություն չի կարող տեղի ունենալ»:
Բահրամ Ղասեմին, անդրադառնալով վերջին օրերին Սիրիայում հաստատված զինադադարին, մասնավորապես ասել է. «Իրանի դիրքորոշումն ամփոփոխ է, սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի: Հրադադար հաստատելու համար նախ պետք է ահաբեկիչներին զենք առաքելու ճանապարհները փակվեն: Հրադադարը չպետք է ծառայի ահաբեկիչներին վերազինելու միջոց»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին