Հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ կկրեն նաև մարզային ՃՈ աշխատակիցները
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության խախտումների հայտնաբերման ընթացքում քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորելու, ինչպես և ոստիկանության ծառայողների գործունեության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ կկրեն նաև հանրապետության մարզերի տարածքում ծառայություն իրականացնող՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան